Մաթեյ Էմանոիլի Սոկոր
Մաթեյ Էմանոիլի Սոկոր ռումիներեն՝ Matei Socor | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1908[1] |
Ծննդավայր | Յաշ, Ռումինիա |
Մահացել է | մայիսի 30, 1980 (71 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Romanian Radio Broadcasting Company?[2] |
Ծնողներ | հայր՝ Emanoil Socor? |
Կուսակցություն | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Ռումինական ակադեմիա |
Մաթեյ էմանոիլի Սոկոր (ռումիներեն՝ Matei Emanoili Socor, սեպտեմբերի 15, 1908[1], Յաշ, Ռումինիա - մայիսի 30, 1980, Բուխարեստ, Ռումինիա), ռումին հայազգի կոմպոզիտոր և դիրիժոր, ՌՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1951), ՌՍՀ Ակադեմիայի թղթակից անդամ (1952)։
Սովորել է Բուխարեստի (1927-1929) և Լայպցիգի (1930-1933) կոնսերվատորիաներում։ 1945-1952 թվականներին եղել է Բուխարեստի Ռադիոկոմիտեի, 1949-1954 թվականներին՝ ՌՍՀ-ի կոմպոզիտորների միության նախագահը։ ՌՍՀ-ի Պետական հիմնի երաժշտության (կատարվել է 1953-1977 թվականներին) հեղինակն է։ Գրել է՝ «Պարոն Լեոնիդա» օպերան (ըստ Յո․ Լ․ Կարաջալեի, 1978), մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար՝ «Մայր» (1949, ՌՍՀ պետական մրցանակ, 1951), «Խաղաղության երգը» (1960) պոեմները, «Բորզեշտի կաղնին» օրատորիան (խոսք՝ Դ․ Դեշլիուի, 1966), նվագախմբի համար՝ «Կելուշ և Սիրբա» ժողովրդական պարեր (1952), Ռապսոդիա, ջութակի (1955), կլառնետի, վալդհորնի և թավջութակի (1939) կոնցերտները, կամերագործիքային անսամբլներ, խմբերգեր, երգեր են։ Պարգևատրվել է ռումինական շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 494)։ |
|